Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է Նորագավիթ թաղամսսում կտրել մոտ 15 հազար մրգատու ծառեր եւ խաղողի այգիներ, որպեզի ֆուտբոլի ֆեդերացիան նոր մարզադաշտ կառուցի: Այս մասին, ըստ «Էկոլուրի», ահազանգում են Երեւանի Շենգավիթ համայնքի Նորագավիթ թաղամասի մի խումբ բնակիչներ: Նրանք նամակով դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

«Այս տարածքում տնկված են մոտ 15 հազար պտղատու ծառեր եւ խաղողի այգիներ, եւ գյուղատնտեսության համար բարձր որակի հողատարածք է, որի ոչնչացումից թթվածնի մեծ աղետ կլինի թե Նորագավիթի, եւ թե շրջակա միջավայրի համար: Նույն ճակատագիրն ունի նաեւ հարակից 10 հա տարածքը, որը նախատեսված է ավտոկայանատեղ պատրաստելու համար, որտեղ մշակվում են խաղողի եւ պտղատու ծառեր»,-նշված է նամակում: Բնակիչները վարչապետից խնդրում են կամ երկարաձգել վարձակալության պայմանագրերը, կամ սեփականաշնորհել այդ հողատարածքները: