News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մահացել է ականավոր պետական-հասարակական գործիչ Ստեփան Պողոսյանը:

Ստեփան Պողոսյանը եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի առաջին քարտուղար, կուսակցության Արարատի շրջկոմի առաջին քարտուղար: 1970-1988թթ. Պողոսյանը Հայաստանի Հեռուստառադիոպեկոմի նախագահ: Նա   հեռուստատեսության տնօրենի պաշտոնում մնաց շուրջ 18 տարի` ամենաերկարը բոլոր տնօրեններից:

1988-1990 թվականններին Ստեփան Պողոսյանը ղեկավարել է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, այդ պաշտոնը ստանձնելով մեր ժողովրդի նորագույն  պատմության կարեւորագույն շրջանում: Նա գործակալության 17-րդ տնօրենն էր:

Այնուհետեւ Պողոսյանը ՀԽՍՀ ԳԽ նախագահության հրամանագրով նշանակվել է Հայկական ԽՍՀ Հրատարակչությունների, պոլիգրաֆիայի եւ գրքի առեւտրի գործերի պետական կոմիտեի նախագահ: 1991թ. հիմնադրել է Հայկական հարցի ուսումնասիրությամբ զբաղվող գիտական կենտրոնը:

Տարբեր ժամանակներում պարգեւատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով, այլ մեդալներով:

Հեղինակ է Հայկական հարցի, հայ ազգային-ազատագրական պայքարի պատմությանը նվիրված գիտական ու փաստագրական բազմաթիվ աշխատությունների: Այդ ուղղությամբ էլ նա շարունակել է իր գործունեությունն ինչպես արմենպրեսյան, այնպես էլ նորանկախ Հայաատանի անցած ժամանակաշրջանում` գործուն մասնակցություն բերելով երկրի հասարակական-քաղաքական կյանքին:

Ստեփան Պողոսյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հայրն է:

Տպել
Ամենաշատ