News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մի քանի օրից աշխատանքից կազատվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը, որը նաեւ այդ տարածքի ՀՀԿ պատասխանատուն է: Այդ մասին գրում է «Հայացք» թերթը:

«Իշխանությունը նրա նախընտրական աշխատանքն անբավարար է գնահատում: Երեք օր առաջ «Օջախ» ռեստորանում այս համայնքի ՀՀԿ ակտիվը ընտրություններում հաղթանակ տանելու առիթով քեֆ էր անում: Ներկա էր նաեւ ՀՀ նախագահը, բնականաբարր նաեւ` այս տարածքից պատգամավոր  ընտրված ՀՀԿ ներկայացուցիչը: Շատերի համար անակնկալ էր  այս տարածքի կուսակցության ղեկավար ու թաղապետ Արայիկ Քոթանջյանի բացակայությունը: Նրան չէին հրավիրել: Մոտ օրերս Քոթանջյանը պաշտոնանկ կարվի»,- գրում է «Հայացքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ