News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը մայիսի 17-ին բանաձեւ է ընդունել, որն ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը: Բանաձեւը  ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆոքսի, Մաթիելլոյի, Կորվեսի, Մաքնամարի եւ Բենեթի կողմից: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը:

Բանաձեւում նաեւ խրախուսվում է  «որպես ազատ եւ անկախ հանրապետություն զարգանալու ԼՂՀ ջանքերը» եւ դրական գնահատական է տրվում «երկրի կառուցողական ներգրավվածությանը  միջազգային կառույցներում եւ տարածաշրջանային առկա խնդիրների արագ կարգավորմանը հասնելու նրա ջանքերին»:

Բանաձեւը Պալատում ընդունվել է ԼՂՀ-ի ներկայացուցչի եւ տեղի հայ համայնքի պատվիրակության ներկայությամբ:

Գրեթե միաժամանակ Կապիտոլիական  բլրի մոտ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեյմս Լանժեվենը եւ Դեւիդ Չիչելինեն հանդես են եկել Ղարաբաղի ժողովրդին աջակցող հայտարարություններով: ԱՄՆ-ի սենատորներ Շելդոն Ուայթհաուսը եւ Ջեք Ռիդն իրենց հերթին եւս հանդես են եկել հայտարարություններով:

«Հիմա ավելի քան երբեւէ կարեւոր է, որ Միացյալ Նահանգները սկզբունքային դիրքորոշում որդեգրի այդ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, ցույց տա, որ ժողովրդավարությունը կարող է ծնվել հակամարտությունից, ինչպես նաեւ աջակցի Լեռնային Ղարաբաղին»,– ասել է ներկայացուցիչ Լանժեվենը, հավելելով. «Ես անկեղծ հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը կարող է ամրագրվել առանց մարդկային զոհերի»:

«Ես այսօր միանում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին` ճանաչելով Հանրապետության անկախության եւ բանակի կազմավորման, ինչպես նաեւ Շուշիի ազատագրման 20-ամյակը», -ասել է ներկայացուցիչ Չիչելինեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ