News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պետական մարմինները պետական գնումների միջոցով ձեռք են բերում ոչ ժամանակակից ապրանքներ` հաշվի չառնելով շուկայի միտումները: Այդ մասին, այսօր` մայիսի 18-ին, տեխնոլոգիական ոլորտում պետական գնումների գործընթացին նվիրված սեմինարի ընթացքում հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փորձագետ Արմինե Շահբազյանը: «Քոփի սերվիս» ընկերության տնօրեն Մակար Բաղդասարյանն իր հերթին նշեց, որ պետական մարմիններում պատճենահանման սարքեր ձեռք բերելիս նախապատվություն են տալիս HP («Հյուլեթ Պակարդ») եւ  Canon ընկերություններին, այնինչ Հայաստանում ներկայացված են այլ բրենդներ (Toshiba, Konica, Cserox եւ ալն), որոնց առաջարկները շատ ավելի նպաստավոր են: Արդյունքում` պետական մարմիններում 1 էջի պատճենահանման սպասարկման ծախսը կազմում է 30-40 դրամ, այն դեպքում, երբ իրենք ներկայացնում են մի քանի անգամ էժան առաջարկներ, իսկ շուկայում կարելի է պատճենահանում իրականացնել 5 դրամով:

«Թասկ» ընկերության տնօրեն Ակսել Թեւոսյանը նշեց, որ պետական մարմինների ենթակայությամբ գործող ԾԻԳ-երը (ծրագրերի իրագործման գրասենյակներ) երբեմն փոխում են մրցույթի պայմանները, որպեսզի հաղթող ճանաչեն իրենց ուզած ընկերությանը (որպես օրինակ նշվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կազմում գտնվող ԾԻԳ-ը):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ