News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը դեռ չի որոշել նախագահական ընտրություններին մասնակցելու հարցը: Այդ մասին, այսօր` մայիսի 18-ին, մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

«Ժամանակը ցույց կտա` արժե արդյոք պայքարի մեջ մտնել», - նշել է Թովմասյանը: Նրա խոսքով` աշխարհում հակակոմունիստական հիստերիա է սկսվել, եւ այդ կարծրատիպը արտացոլվել է Հայաստանում: Միեւնույն ժամանակ, Թովմասյանը նշել է, որ ՀԿԿ-ն ունի ներուժ, եւ դրա վկայությունն այն է, որ, նույնիսկ պաշտոնական տվյալներով կուսակցությունը նախորդ ընտրություններին 8 հազար ձայն էր ստացել, իսկ վերջին ընտրություններին` կրկնակի շատ: Առաջին քարտուղարի համոզմամբ, թեեւ մայիսի 6-ի ընտրություններին կուսակցությունը մի քանի անգամ ավելի ձայն է ստացել, բայց արդյունքը  «խմբագրվել էր»:

Պատասխանելով հարցին` արդյոք  «խմբագրվե՞լ են» մնացած ընդդիմադիր կուսակցությունների արդյունքները նույնպես, օրինակ ՀԱԿ-ինը, ՀՅԴ-ինը եւ «Ժառանգությանը», Ռուբեն Թովմասյանը հայտարարել է, որ տվյալ հարցը պետք է բարձրացնեն այդ ուժերն իրենք. թող մտածի հենց խորհրդարանում 10 տեղ կորցրած կուսակցությունը»: Ի հավելումն, Թովմասյանը նշել է, որ այդ ուժերին պարտված է համարում, թեեւ նրանք հաղթահարել են խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ արգելքը:

Ինչ վերաբերում է ոչ գաղափարական հիմքով այլ կուսակցությունների հետ համագործակցությանը, ապա նման զարգացումը Ռուբեն Թովմասյանն իսպառ բացառեց: Միաժամանակ, սակայն, նա նշեց, որ ՀԿԿ-ն պատրաստ է իր ծրագրում ներառել նոր մոտեցումներ:

Գլխավոր նմուշը եւ կողմնորոշիչը կլինի Չինաստանի օրինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ