News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսական շուկայում ամերիկյան դոլարի փոխարժեքը կրկին կտրուկ բարձրացել է: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` մայիսի 18-ին դոլարի միջւին փոխարժեքը կազմել է 399.50 դրամ` երեկվա համեմատ բարձրանալով միանգամից 1.5 դրամով: Փոխարժեքի նման կտրուկ աճը 1 նստաշրջանի ընթացքում ռեկորդային է 2012 թ.:

Սակայն բորսայում վաճառված դոլարի քանակությունը մեծ չէ` ընդամենը 900 հազ. դոլար: Ամենայն հավանականությամբ` բանկերը խուսափում են դոլար վաճառել, ինչն էլ կարճաժամկետ նման ուժեղ տատանումներ է ստեղծում:

Կանխիկ արտարժույթի շուկայում որոշ փոխանակման կետեր դոլար ընդունում են արդեն 398.5 դրամով, իսկ վաճառքի նվազագույն փոխարժեքը 400 դրամն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ