News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել:

«Մենք ուշադրությամբ եւ մոտիկից հետեւել ենք ընտրություններին: Կարծում ենք, որ մեծ առաջընթաց է արձանագրվել. մեծ առաջընթաց մի քանի առանցքային ուղղություներում` լրատվամիջոցներից օգտվելու առումով վիճակը շատ ավելի լավ էր, քան նախկինում, եւ սա լավ բան է, ընտրատեղամասերում ամեն ինչ ըստ կարգի էր եւ թափանցիկ, հանձնաժողովների անդամները պատրաստված էին, ընտրատեղամասերում տեսախցիկներ էին տեղադրված: Այսինքն` շատ դրական զարգացումներ կային այս ընտրություններում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ջոն Հեֆերնը:

Միացյալ Նահանգների դեսպանը, սակայն, չի մոռացել խոսել նաեւ ընտրություններում արձանագրված բացասական երեւույթների մասին:

«Միեւնույն ժամանակ, որոշ խնդիրներ շարունակում են մնալ, եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները դրանք հստակորեն նշել են… ընտրակաշառքները եւ վարչական ռեսուրսի չարաշահումը շարունակում են մնալ լուրջ խնդիր: Ուստի դեռ որոշակի աշխատանքի անհրաժեշտություն կա հաջորդ ընտրություններից առաջ», - նշել է նա:

Հեֆերնը նաեւ տեղեկացրել է, թե իրենք աշխատում են Հայաստանի իշխանությունների հետ` ընտրություններում տեղ գտած խնդիրները վերացնելու համար:

«Մենք փորձում ենք հնարավորինս օգտակար լինել կառավարության, իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ լրատվամիջոցների հետ աշխատանքում: Մենք անում ենք ամեն ինչ, ինչ կարող ենք` օգտակար լինելու համար», - վստահեցրել է ԱՄՆ-ի դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ