News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միկրոաշխատանքների M2Work միջազգային մրցույթի գրան պրիին (20 հազար դոլար) է արժանացել Հնդկաստանի ներկայացուցիչ Ադհար Բհալինգեն: Համաշխարհային բանկի կողմից հովանավորվող այս միջազգային m2Work մրցույթը նպատակ ունի խթանելու միկրոաշխատանքների շուկաների զարգացումը եւ օգնելու զարգացող երկրների հազարավոր պոտենցիալ միկրոաշխատողներին համար աշխատանքի/եկամուտի աղբյուրներ ստեղծելով:

Բջջային հավելվածների մրցույթը նպատակ ունի զարգացող երկրներում  ավելի շատ աշխատատեղեր ստեղծել, հաղորդում է msnbc.msn.com-ը: Մրցույթի մասնակիցների թվով Հայաստանը զբաղեցրել է առաջին տեղը, իր բլոգում գրել է ժյուրիի մասնակիցներից Վիլի Լեխդոնվիրտան:

Մրցույթին մասնակցելու համար ամենաշատ հայտեր ներկայացրած երկրների տասնյակում են Հնդկաստանը, Պակիստանը, Քենիան, ԱՄՆ-ը, Ֆիլիպինները, Վիետնամը, Մեծ Բրիտանիան, Ռումինիան, Նեպալը:

Մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանը ներկայացնող Ալեքսանդր Շաքարյանը, ում ներկայացրած «MicroForester» հավելվածը կօգնի անտառների վերականգնման ծրագրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ