News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի դատարանը մեղավոր է ճանաչել վարորդին, ով Մալիբուում երկու տարի առաջ վրաերթի էր ենթարկել եւ սպանել 13-ամյա մի աղջնակի:

Los Angeles Times-ի փոխանցմամբ, 28-ամյա Սինա Խանկանյանը մեղավոր է ճանաչվել երկրորդ աստիճանի սպանության մեջ: Նրան 2010թ. ապրիլի 3-ին նա կալանավորվել էր Էմիլի Շեյնի սպանության համար: Աղջնակը մայթով խանութ գնալիս է եղել, երբ Խանկանյանը վրաերթի է ենթարկել նրան:

Տեղական իշխանությունները հայտնել են, որ Խանկանյանը լքել է դեպքի վայրը` մինչ այդ փրկարար ծառայություն զանգահարելով: նա նաեւ ինքնասպանության փորձ է կատարել:

Սինա Խանկանյանի փաստաբանը հայտարարել է, թե իր պաշտպանյալը անկանոն է վարել մեքենան, սակայն չի պատրաստվել որեւէ մեկի վնաս տալ: Նա նաեւ նշել է, թե հիասթափված է դատարանի որոշումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ