News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր` մայիսի 19-ին, «Հարմոնիա» նորաձեւության տանը կկայանա «Գարուն-ամառ-2012» հավաքածուի ցուցադրությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հարմոնիա» նորաձեւության տան գեղարվեստական ղեկավար, նկարիչ, մոդելավորող, դիզայներ Միկա Դանիելյանը` հավելելով, որ այն ընդգրկում է  40 հագուստ կանանց համար:

Նա նշեց, որ հենց  մայիսի 19-ին մեկ տարի առաջ բացվեց «Հարմոնիա» նորաձեւության տունը եւ սա երկրորդ ցուցադրությունն է` «Աշուն-ձմեռ-2011» հավաքածուից հետո:

«Մենք պատրաստ ենք ոչ միայն աշխատել այնպիսի աղջիկների հետ, որոնք կլինեն շատ բոյով, նիհար եւ սլացիկ, այլ մենք պատրաստ ենք աշխատել տարբեր կառուցվածքի թե կանանց, թե տղամարդկանց հետ, որոնք ուզում են փոխել իրենց կերպարը, իմիջը, ձեռք բերել նոր ոճ: «Հարմոնի» նորաձեւության բրենդը պատրաստ է  այդ ամենը կատարելու, որովհետեւ մենք ոչ թե  նորաձեւության տուն ենք, ունենք մեր իմիջ կենտրոնը, որտեղ մտնում է թե գեղեցկության սրահը, թե կան իմիջմեյքերներ, ովքեր զբաղվում են այդ ամենով: Մենք պատրաստ ենք եւ կարող ենք օգնել այն մարդկանց, որոնք ցանկություն կունենան ամբողջական կամ մասնակի փոխել իրենց»,- ասաց Միկա Դանիելյանը:

Ցուցադրությունից հետո կբացվի բուտիկ, որտեղ կներկայացվի հավաքածուն եւ բոլոր ցանկացողները կկարողանան գնումներ կատարել այնտեղից, ինչպես նաեւ պատվիրել հագուստ: Միկա Դանիելյանը նշեց, որ «Հարմոնի» բրենդը ստեղծող կոլեկտիվում հավաքվել են արվեստի հետ շփում ունեցող մարդիկ, իսկ «գները մատչելի են միջին խավի մարդկանց համար»:

Հագուստները ցուցադրելու են մոդելներ, ցուցադրությանը հրավիրված են տարբեր ոլորտների հայտնի մարդիկ, նորաձեւության մասնագետներ եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ