News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Բաքվում այսօր տեղական ժամանակով ժամը 21:00-ին տեղի է ունեցել «Եվրատեսիլ» երգի 57-րդ միջազգային մրցույթի պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությունը կայացել է «EuroClub»-ում:

Ինչպես հաղորդում է «Trend» գործակալությունը, 42 մասնակից –երկրների ներկայացուցիչներն անցել են կարմիր գորգի վրայով:Բացման արարողությունից հետո բացօթյա երեկույթ կկազմակերպվի: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` ավելի վաղ Ֆրանսիան ներկայացնող երգչուհի Անգունը  եւ նրա խմբի ներկայացուցիչները ակրոբատիկ համար են ցուցադրել հենց մամլո սրահում:

«Եվրատեսիլի» հիմնական միջոցառումները տեղի կունենան հաջորդ շաբաթ, եզրափակիչը` մայիսի  26-ին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ