News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 18
USD
481.49
EUR
550.01
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մայիսի 19-ին, ժամանել է Չիկագո` մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրն Էդվարդ Նալբանդյանը եւ հայ համայնքային կառույցների հետ հանդիպումների նպատակով ԱՄՆ-ում գտնվող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել են Չիկագոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին ներկա էին հայ համայնքի կրոնական, քաղաքական, հասարակական  կառույցների ղեկավարներ, շուրջ չորս հարյուր համայնքի ներկայացուցիչներ:

«Այս օրերին Չիկագոյում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի շրջանակներում կայանալու է Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների հանդիպումը, որին հրավիրված էր մեր երկրի ղեկավարը: Հանրապետության նախագահն այս առիթով ակնկալում էր նաեւ հանդիպում ձեզ՝ Չիկագոյի հայ համայնքի հետ:

ՆԱՏՕ-ի Չիկագոյի համաժողովի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում եւ Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձեւակերպում, որը, թեեւ լիսաբոնյան հռչակագրի համեմատությամբ որոշակի փոփոխությանը, հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին, որոնք բազմիցս արտահայտվել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից: Այդ ձեւակերպումը չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին եւ որոշումներին: Դա կարող է ոչ միայն վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, այլեւ վտանգել փխրուն իրավիճակը տարածաշրջանում՝ հատկապես Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ նրա ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության ֆոնի վրա:

Հաշվի առնելով այս մտահոգությունը` ՀՀ նախագահը որոշում է կայացրել չմասնակցել Չիկագոյի հանդիպմանը»,-ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Նախարար Նալբանդյանն իր խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ընդգծեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման կարեւորությունը, անդրադարձել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, կարեւորել ամերիկահայության դերը հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդման, ինչպես նաեւ սփյուռքահայության ներդրումը Հայաստանի զարգացման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ