News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Մայիսի 20-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել  օտարերկրյա մի քաղաքացի՝ հայտնելով, որ Բաբայան փողոցում գտնվող ավտոլվացման կետի աշխատակիցը փախցրել է լվացման համար հանձնած իր «Միցուբիշի Պաջերո»  մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.40-ին, ավտոլվացման կետի աշխատակիցը՝ հիշյալ ավտոմեքենայով, հայտնաբերվել է Բաբայան փողոցի թիվ 2/15 շենքի մոտ եւ բերման ենթարկվել բաժին:

Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ