News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` մայիսի 21-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրաչյա Քոչար փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում՝ բենզալցակայանում:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճանով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 10.36-ին:

«Սիվաս» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի խողովակաշարի հորանում այրվել է փրփրապլաստ (2 քմ.): Հրդեհի հետեւանքով Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 20 շենքի բնակիչ, 32-ամյա Դ. Երանյանը դեմքի հատվածում ստացել է 1-ին կարգի այրվածք, ով տեղում շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել առաջին բուժօգնություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ