News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր` մայիսի 21–ին  իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը։

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետի որոշմամբ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արմեն Ուլիխանյանը, ով ազատվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնից։

Մելիք Գասպարյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2009-ի սեպտեմբերի 18 -ին: Նա ՀՀԿ խորհրդի անդամ է եւ ղեկավարում է կուսակցության Նոր Նորք տարածքային կազմակերպությունը:

Նշենք, որ Նոր Նորքի վարչական շրջանում ՀՀԿ-ն շուրջ 2 հազար ձայնով պարտվել էր ԲՀԿ-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ