News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքագետների միության (ՀՔՄ) ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը, դեռ չի որոշել` հրաժարվե՞լ պատգամավորի մանդատից, թե` ոչ: Այս մասին նա նշեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, ընդգծելով, որ այդ հարցին պատասխանելն իր համար դժվար է: «Ես գործարար չեմ, ես հրապարակային քաղաքական գործիչ եմ, ով պատասխանատվություն է վերցրել իրեն հավատացող մարդկանց առաջ, ընտրողների առաջ, ովքեր ինձ են տվել իրենց արդար ձայնը: Ես պատրաստ չեմ նման հարցերի շուրջ հրապարակային խոսել»,-հայտարարեց Հովհաննիսյանը, հավելելով, որ այդ հարցում որոշում կայացնելու համար պետք է խորհրդակցի Հայաստանի քաղաքագետների միության անդամների հետ:

Հարցին, թե եթե ԲՀԿ-ն կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, հնարավո՞ր է, որ ինքը պահպանի պատգամավորական մանդատը, բայց հանդես գա որպես անկախ պատգամավոր, Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդ հարցին պատասխանելով ես չեմ ցանկանում թուլացնել ԲՀԿ-ի թիմի դիրքերը, հետեւաբար, թույլ տվեք չպատասխանել այդ հարցին: Ընդհանրապես, նման իրավիճակում ժամանակավրեպ հետեւություններն ու դատողությունները ճիշտ չեն»:

Միաժամանակ ՀՔՄ նախագահը հայտարարեց, որ քանի որ այդ որոշումը շատ պատասխանատու եւ դժվար է, ինքն անգամ իր համար այդ որոշումը դեռ չի կայացրել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, ըստ որոնց, ԲՀԿ-ի` ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցի հետ կապված ԲՀԿ-ն բաժանվել է 2 թեւերի: Քոչարյանամերձ թեւը դեմ է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, իսկ ծառուկյանական թեւը ցանկանում է դառնալ իշխանության մաս: Հատկանշական է, որ քոչարյանամերձ թեւում են ոչ միայն ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը եւ Հմայակ Հովհաննիսյանը, այլեւ ջավախահայ Ստեփան Մարգարյանը, ով զբաղեցնում է ԲՀԿ-ի ցուցակի 12-րդ հորիզոնականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ