News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Առայժմ վաղ է խոսել Հայաստանի տարածքում ընթացիկ տարվա աշնանը նախատեսված ՀԱՊԿ-ի  ԱԱՀՈՒ զորավարժություններում ստորաբաժանումների թվի եւ կազմի մասին: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մայիսի 21-ի հեռուստակամուրջի ընթացքում:

Նիկոլայ Բորդյուժան հիշեցրել է, որ արդեն տեղի են ունեցել առաջին գրասենյակային բանակցությունները, քննարկվել է  զորավարժությունների սցենարը, մասնակիցների կազմը, այլ մանրամասներ, նախատեսվում է գրասենյակային հաջորդ բանակցությունների անցկացումը:   Ըստ  ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի`  կայանալիք զորավարժություններին մտադիր են մասնակցել ԱԱՀՈՒ-ի բոլոր անդամ երկրները, սակայն տարբեր ձեւաչափերով: Բորդյուժան նաեւ հայտնել է, որ ՀԱԽ-ի վերջին նիստի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրավիրել է գործընկերներին հետեւելու զորավարժություններին:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հատկապես ընդգծել է  զորավարժություններին հայկական կողմի ակտիվ նախապատրաստությունը:  «Կան որոշ կազմակերպչական հարցեր, դրանք լուծվում են: Մեծ աշխատանք է տարվել զորավարժությունների վայրի, ուսումնական կենտրոնի պատրաստման առումով», - նշել է Նիկոլայ Բորդյուժան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ