News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեր տարածաշրջանում դիտվում է սեյսմիկ ռեժիմի ակտիվացում, եւ այդ հանգամանքը գտնվում է ԱԻՆ ուշադրության կենտրոնում: Այս մասին, այսօր` մայիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը:

«Դեռեւս մայիսի սկզբին Ադրբեջանի Զաքաթալա բնակավայրում գրանցված ցնցումներից հետո մենք նշեցինք, որ տարածաշրջանում առկա է անջատված էներգիայի դեֆիցիտ, որը կարող է անջատվել մեկ ուժեղ կամ մի քանի թույլ ցնցումների միջոցով: Ինչպես տեսաք` կարճ ժամանակ անց Զաքաթալայում գրանցվեց 5 մագնիտուդով երկրաշարժ:

Այսօր Հայաստանի տարածքում` Գյումրիի եւ Աշոցքի մոտ գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ 3 թույլ ցնցում, սակայն պիտի նշեմ, որ դրանք Ադրբեջանի երկրաշարժի հետ տեկտոնական ոչ մի կապ չունեն: Մեր գործակալությունում կա շուրջօրյա հերթապահություն, որն ԱԻ նախարարի հրամանով վերջին շրջանում ավելի է ուժեղացվել:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը հավելել է, որ ճապոնացիների հետ համատեղ իրականացվող ծրագրի արդյունքում շուտով մեր համաքաղաքացիները տեղի ունեցած երկրաշարժի մասին տեղեկատվությունը կարճ հաղորդագրությամբ հաշված րոպեների ընթացքում կստանան բջջային հեռախոսների վրա: Նա եւս մեկ անգամ հորդորել է բնակչությանն ականջ չդնել մոտ ապագայում «սպասվող երկրաշարժերի» վերաբերյալ խուճապարարների տարածած ասեկոսեներին եւ հետեւել միայն ԱԻՆ հաղորդագրություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ