News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սիրիայի Հոմս քաղաքում հարձակում է եղել հայկական եկեղեցու եւ «Իսահակյան» հայկական դպրոցի վրա: Nouvelle d'Armenie-ն հայտնում է, որ հարձակվողները եղել են սիրիական ընդդիմության ներկայացուցիչներ:

Հոմսի հայ համայնքի ներկայացուցիչներից Նազարեթ Էլմաջյանը հայտնել է, որ ընդդիմադիրների գրոհած դպրոցը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն, եւ ենթարկվում է Դամասկոսում գտնվող պատրիարքությանը: Հայկական դպրոցը գտնվում է Համիդիա շրջանում, որ բնակեցված է մեծամասամբ քրիստոնյա արաբներով:

Ընդդիմադիր ուժերը, որոնք թալանել են հայկական եկեղեցին, դպրոցը վերածել են հիվանդանոցի եւ իրենց հանգստավայրի: Սիրիական բանակը զերծ է մնում տվյալ շրջանին հարվածելուց, քանի որ քաղաքացիական մեծ բնակչություն կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ