News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 08
USD
405.95
EUR
413.66
RUB
6.73
Տեսնել լրահոսը

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Արմեն Խաչատրյանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել համակարգչային սաբոտաժի մեջ մեղադրվող Գեորգի Ավանեսովին:  դատավճիռը: Ավանեսովի կալանքի սկիզբը կհաշվվի 2010թ. հոկտեմբերի 26-ից: Ավանեսովի բնակարանի վրա դրված արգելանքը կվերացվի եւ նրան կվերադարձվի Ազգային անվտանգության մարմինների կողմից առգրավված համակարգիչը:

«Առավոտի» փոխանցմամբ, ակնհայտ շոկի մեջ հայտնված Ավանեսովը եւ նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեղամ Հակոբյանը հարցին, թե բողոքարկելո՞ւ  են վճիռը, պատասխանեցին, որ միանշանակ բողոքարկելու են: Գ. Հակոբյանը նաեւ ասել է, որ դատարանին ներկայացված իրենց փաստարկները հիմք չէին տալիս  նման դատական ակտ կայացնելու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գեորգի Ավանեսովը 2010թ. հոկտեմբերի 1-ից Ինտերպոլի ուղիներով Հոլանդիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Նիդեռլանդների Թագավորության քրեական օրենսգրքի 138ա, 138բ, 139դ, 350ա եւ 420 հոդվածների (կազմակերպված հանցավոր խմբավորման անդամակցելը, կիբերհանցավորություն, փողերի լվացում) մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: Գ. Ավանեսովը տեղափոխվել էր ոստիկանության Երեւան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ինչի մասին հայտնվել էր ՀՀ գլխավոր դատախազությանը եւ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո` հետախուզման նախաձեռնողին տեղեկացնելու համար:

Ըստ հետաքննչական մարմնի, Bredolab բոտնետի համակարգողն է: Բոտնետը համակարգչային ցանց է, որտեղ զոհերի համակարգիչները վարակված են գաղտնի ծրագրերով (բոտով), որոնք թույլ են տալիս չարագործներին ինչ-ինչ գործողություններ կատարել վարակված համակրգչի ռեսուրսների օգտագործմամբ: Բորտնետի կառավարման համար օգտագործվել է 143 սերվեր, որոնք պատկանում են LeaseWeb հոլանդական հոսթինգ պրովայդերին:

LeaseWeb-ի ղեկավարները վնասակար ակտիվությունն իրենց  սերվերներում հայտնաբերել են դեռ ամռանը, բայց ոստիկանությունը հույս ունենալով դուրս գալ բոտնետի ղեկավարների հետքի վրա, պրովայդերին արգելել էին սարքն անջատել:

Մեկ ամսվա ընթացքում Bredolab-ը շուրջ 3 մլն համակարգիչ էր վարակել եւ վարակ պարունակող 3,6 մլրդ էլեկտրոնային նամակ է փոխանցել:Նամակի տեքստում նշվում է հանրահայտ մեկի մահվան մասին եւ առաջարկվում է բացել կցված ֆայլը, որից հետո համակարգիչը վարակվում էր:

Բոտնետի օպերատորները հնարավորություն էին ստանում գաղտնի կառավարել այդ համակարգիչները, ինչպես նաեւ տեսնել օգտագործողի անձնական տվյալները, այդ թվում գաղտնաբառերն ու հաշվեհամարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ