News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային ներկայացման TWM համակարգում պարբերաբար ավելացվում են էլեկտրոնային նոր ենթահամակարգեր՝ փոխարինելով թղթային եղանակով իրականացվող գործառույթներին, կրճատելով մաքսային ձեւակերպումների վրա ծախսվող ժամանակահատվածը, խնայելով ՊԵԿ վարչարարական ռեսուրսները եւ միեւնույն ժամանակ բարձրացնելով մաքսային հսկողության արդյունավետությունը:

Մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանն ուղղված շարունակաբար իրականացվող գործընթացների շարքում հերթական նորամուծությունն է հանդիսանում մաքսային քարտերի էլեկտրոնային վարումը եւ մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային բացթողումը մեկ միասնական համակարգի միջոցով:

Քարտերի վարման էլեկտրոնային ենթահամակարգը համախմբեց մաքսային վճարումների հետ կապված մի շարք գործողություններ, որոնք տնտեսվարողը նախկինում պետք է իրականացներ մաքսատներում` համապատասխան աշխատակիցների միջամտությամբ, իսկ այժմ կարող է իրականացնել ինքնուրույն` իր գրասենյակից:

Մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային բացթողնման համակարգը հնարավորություն է տալիս 2011թ. ՊԵԿ-ի կողմից ներդրված էլեկտրոնային վճարման համակարգից օգտվող տնտեսվարողներին էլեկտրոնային եղանակով իրականացնել մաքսային ձեւակերպումների ամբողջ գործընթացը: Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Տիգրան Տիգրանյանի, ապրանքների էլեկտրոնային եղանակով բացթողումն իրենից ներկայացնում է դեռեւս 2011թ.-ին ներդրված մաքսային վճարների էլեկտրոնային վճարման գործընթացի հաջորդ փուլը, որով ամբողջանում է մաքսային սահմանից մինչեւ ապրանքների բացթողնման գործընթացը եւ հնարավորություն է տալիս ՊԵԿ-ին անընդհատ մոնիտորինգի ենթարկել մաքսային ձեւակերպումների վրա ծախսվող ժամանակահատվածը ու քայլեր ձեռնարկել դրա կրճատման ուղղությամբ: Տիգրան Տիգրանյանի խոսքով, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար հաջորդ կարեւոր գործիքն է հանդիսանում առցանց, իրական ժամանակում, մաքսային հայտարարագրի ներկայացման ժամանակ թյուրիմացաբար սխալ լրացված դաշտերի կամերալ ուսումնասիրությունը, որից հետո համակարգը հուշում է տնտեսվարողին ենթադրաբար սխալ լրացված դաշտի վերաբերյալ եւ զերծ է պահում վերջինիս թյուրիմացաբար թույլ տրված խախտումներից:

Միեւնույն ժամանակ նշված էլեկտրոնային համակարգերից օգտվող տնտեսվարողները, աշխատելով լիովին էլեկտրոնային միջավայրում, ապահովելով թափանցիկությունը մաքսային հսկողության իրականացման ընթացքում, հանդիսանում են բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտներ  մաքսային ձեւակերպումների ընթացքում ստանալով որոշակի արտոնություններ:

Համակարգի գործարկումը որպես մեծ առաջընթաց են գնահատում նաեւ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները` նշելով որ ՙկանաչ ուղի՚ ընտրվելու դեպքում առանց մաքսատուն այցելելու արդեն հնարավորություն ունեն մաքսային պահեստից ստանալ բեռը, ինչը մեծ առաջընթաց է եւ նպաստում է ժամանակի խնայողությանն ու շփումները համակարգի հետ նվազագույնի հասցնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ