News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ իշխանական կուլիսներում առայժմ ոչ մի կերպ չի ստացվում համաձայնության գալ կոալիցիա ձեւավորելու հարցի շուրջ:

«Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել մաս կազմել իշխող կոալիցիային միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակի իրենց համար ցանկալի թեկնածուի: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն ցանկանում է վարչապետի պաշտոնում պահել Տիգրան Սարգսյանին, իսկ ԲՀԿ-ն դա համարում է «ձեւական կոալիցիայի» հիմնական ապացույց՝ հրաժարվելով որեւէ փաստաթուղթ ստորագրել:

ԲՀԿ-ի «վարչապետացուն» Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանն է: Հավելենք, որ քանի դեռ չի ստացվում ԲՀԿ-ի հետ իշխող կոալիցիայի ձեւավորումը, այնքան հրճվում է «Օրինաց երկիր» կուսակցությունը: Համաձայն մեր տեղեկությունների՝ ՕԵԿ գրասենյակում արդեն երկու օր է՝ «աչքալուսանք» են տալիս իրար՝ կրկնելով, որ ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնելու»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ