News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չիկագոյում ավարտված ՆԱՏՕ-ի գագաթաժողովը հաստատել է  Աֆղանստանում ռազմական հրամանատարության փոխանցումը երկրի իշխանություններին: Փոխանցումը պետք է տեղի ունենա 2013 թվականի կեսերին:

Դաշինքի  զորքերը, ինչպես եւ  նախատեսվել էր նախկինում, Աֆղանստանից դուրս կբերվեն 2014 թվականի վերջին, որից հետո երկրում կմնան միայն ռազմական տեսուչները: Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Աֆղանստանին խոստացել է օգնություն վերականգնման համար:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ լավատեսորեն են նայում Պակիստանի տարածքով տեղափոխումների վերսկսմանը, որոնք  դադարեցվել էին ամերիկյան ավիահարվածից հետո, որը խլել էր 24 պակիստանյան  զինվորականների կյանք, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երկօրյա գագաթաժողովին ներկա են եղել 50 պետությունների առաջնորդներ` ներառյալ Աֆղանստանի եւ Պակիստանի նախագահները:
Դեռեւս Պակիստանին եւ ԱՄՆ-ին չի հաջողվել համաձայնության գալ ՆԱՏՕ-ի բեռնափոխադրումների   երթուղու վերականգնման շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ