News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թեհրանում ավարտվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Յուկի Ամանոյի բանակցությունները երկրի ղեկավարության հետ` «5+1» ձեւաչափով հանդիպման նախօրեին: Գործակալությունը ոչինչ չի հայտնում բանակցությունների պաշտոնական արդյունքների մասին: Ըստ իրանական լրատվամիջոցների` հանդիպումն անցել է «բարեկամական մթնոլորտում»:

Ավելի վաղ ԱԷՄԳ-ն բազմիցս խնդրել էր Իրանին Թեհրանի մոտակայքում գտնվող ռազմակայանի եւ Քում քաղաքի մոտ գտնվող գիտական կենտրոնի ներթափանցման իրավունքի մասին, սակայն դեռեւս պարզ չէ` հաջողվել է արդյոք Յու. Ամանոյին այցի ընթացքում համոզել երկրի իշխանություններին ընդառաջել գործակալությանը, հայտնում է rbc.ru-ն: Իրանի ներկայացուցիչների եւ «վեցյակի» միջնորդ պետությունների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա) միջեւ բանակցությունները տեղի կունենան 2012 թվականի մայիսի 23-ին` Բաղդադում: Առաջին փուլն անցել է Ստամբուլում` 2012 թվականի ապրիլի 14-ին 15-ամսյա դադարից հետո: Մինչ այդ Իրանը եւ «վեցյակը» փորձում էին պայմանավորվել 2010 թվականի դեկտեմբերին Ժնեւում եւ 2011 թվականի հունվարին Ստամբուլում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ