News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Այսօր` մայիսի 22-ին, ֆրանսահայ հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը նշում է իր 88-ամյակը: «Ազնավուրի երգարվեստը նրան հաստատուն տեղ է տալիս արվեստի բարձունքում»: «Դուք կգրավեք աշխարհը, քանի որ կարողանում եք հուզել», – Ազնավուրին դիմելով` ասել է Շառլ դը Գոլը: Եւ նոր, անսովոր ուղղություններ ներթափանցելու պատրաստակամությունը, եւ պարզապես խենթությունը (օրինակ` տիկնիկային «Մապետ շոուում» մասնակցությունը), եւ իր նախնիների հայրենիքի` Հայաստանի հետ անխզելի կապը: Այդ բոլորը կապված են ամեն ինչ տեսնելու եւ հասկանալու ծարավի հետ», - գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին` Փարիզում, նրա ծնողները հայ ներգաղթյալներ են եղել: Սկզբնապես Ազնավուրը հանդես է եկել երգահանՊիեր Ռոշի հետ: Երբ նրանց նկատել է Էդիտ Պիաֆը, Ազնավուրը եւ Ռոշը մասնակցել են 1964 թվականին նրա Ֆրանսիայով եւ ԱՄՆ-ով շրջագայությանը: Այդ ժամանակվանից Շառլն սկսել է շանսոնյեի մասնագիտական կարիերան: Նա երկար ժամանակ անպատասխան սիրահարված է եղել Պիաֆին, վերջինս եղել է նրա ընկերը, մուսան եւ սերը:

Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Ազնավուրն ստեղծել է ավելի քան հազարավոր երգեր, որոնցից շատերը հաճույքով երգել են Ռեյ Չարլզը, Լայզա Մինելին, Բոբ Դիլանը, Խուլիո Իգլեսիասը: Ազնավուրը դուետով հանդես է եկել Ֆ. Սինատրայի, Ս. Դիոնի, Լ. Պավարոտիի, Պ. Դոմինգոյի, Պ. Կաասի, Լ. Մինելիի, Է. Սեգարայի եւ այլոց հետ: Ըստ Time ամսագրի եւ CNN-ի կատարած հարցումների` Շառլ Ազնավուրը 20-րդ դարի էստրադային երգերի լավագույն կատարողն է: Հայտնի հայը մեծ ներդրում է ունեցել հայկական քաղաքների վերականգնման գործում, որոնք տուժել էին 1988 թվականի երկրաշարժից: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է եւ երկրի մշտական նեկայացուցիչը ՄԱԿ-ի գրասենյակում: Բացի դրանից, 2008 թվականին նա դարձել է Հայաստանի քաղաքացի: Այսօր Շառլը մշտապես ապրում եւ աշխատում է Շվեյցարիայում, սակայն նախկինի պես շարունակում է իրեն հայ եւ ֆրանսիացի համարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ