News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Երեւանում, մայիսի 21-ին, «Բազմազանության շքերթի» ժամանակ լրագրողին հայհոյելու համար ոստիկանության տարված երիտասարդին` Էդմոն Պ.-ին, ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից: Ներկայումս նախաքննություն է ընթանում, նյութեր են նախապատրաստվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում ընթացող «Բազմազանության շքերթ» անվանումը կրող երթի ընթացքում, Նկարիչների միության մոտից ոստիկական մեքենայով բաժանմունք են տարան մի երիտասարդի, ով հայհոյել էր լրագրողներից մեկին: Այդ երիտասարդը մեկն էր իրենց հայրենասեր համարող խմբից, ովքեր ողջ երթի ընթացքում խոչընդոտում էին ակցիայի անցկացմանը` անվայելուչ արտահայտություններ, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղալով ակցիայի մասնակիցների հասցեին:

Երթի ավարտից հետո, իրենց հայրենասեր համարող երիտասարդները գնացել են DIY ակումբի մոտ, կոտրել են ակումբի դուռը, ներխուժել ներս, ջարդել այնտեղ եղած սեղանները, աթոռները, ջուր լցրել ակումբում:

Նշենք, որ «Բազմազանության շքերթի» անցկացումով մեկնարկում է «Բազմազանության շաբաթը», որի ժամանակ տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ: Միջոցառման կազմակերպիչները հայտարարում են, որ իրենց ակցիան առնչություն չունի նույնասեռականների հետ:

«Թեեւ հայաստանյան հասարակությունը բավականին միատարր է, Հայաստանում են բնակվում նաեւ մարդիկ, ովքեր տարբերվում են մեծամասնությունից սեփական գաղափարներով, աշխարհայացքով, կրոնական եւ ազգային պատկանելությամբ, արտաքին տեսքով, նախընտրություններով եւ այլ անձնային առանձնահատկություններով»,-ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ