News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Maxim հանրահայտ ամսագիրը հրապարակել է  ամենագեղեցիկ կանանց հերթական վարկանիշը` ամսագրի գոյություն ունենալուց ի վեր առաջին անգամ հիմնվելով  հասարակական կարծիքի հարցման վրա:  100 գեղեցկուհիների ցանկում առաջին տեղն զբաղեցրել է  իսրայելուհի 26-ամյա թոփ մոդել Բար Ռաֆայելին:  Maxim-ի ընթերցողները երկրորդ տեղում   են դասել  ամերիկյան 31-ամյա դերասանուհի Օլիվիա Մանին: Երրորդ տեղում  է  ուկրաինական ծագմամբ ամերիկյան 28-ամյա դերասանուհի  Միլա Կունիսը:

Աշխարհի հարյուր ամենագեղեցիկ մարդկանց Maxim-ի կազմած ցանկում ընդամենը մեկ տղամարդ կա` ամերիկացի  48-ամյա դերասան, սատիրիկ, ռեժիսոր եւ գրող Սթիվեն Քոլբերթը:  Նա 69-րդ տեղում է:

Գեղեցկուհիներ Շարլիզ Թերոնը եւ Սքարլեթ Յոհանսոնը համապատասխանաբար 16 եւ 17-րդ տեղերում են: Ռիհաննան  32-րդ տեղում է, Ջեսիքա Ալբան` 33-րդ, Ջենիֆեր Լոպեսը` 37-րդ, գրում է Metro-ն:

Ամենագեղեցիկ կանանց տասնյակն ըստ Maxim-ի.

1. Բար Ռաֆայելի

2. Օլիվիա Մանն

3. Միլա Կունիս

4. Քեթթի Փերրի

5. Օլիվիա Ուայլդ

6. Ջենիֆեր Լոուրենս

7. Էմմա Սթոուն

8. Մեգան Ֆոքս

9. Մալին Աքերման

10. Ադրիանա Պալիկի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ