News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ հեղափոխական դաշնակցությունը առաջիկա մեկ-երկու օրում կներկայացնի համամասնական ընտրակարգով Ազգային Ժողովի պատգամավոր դարձածների ցանկը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը:

Վերջինս հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ինքնաբացարկ է ներկայացնելու:

Նշենք, որ ըստ «168 ժամ» թերթի տեղեկությունների «իշխանությունները դժգոհ են, որ վերջինս ակտիվորեն մասնակցում էր միասնական շտաբի նիստերին: ՀՅԴ-ում էլ դժգոհություններ են առաջացել, թե այդ շտաբին անդամակցելու եւ դրա արդյունքում ԲՀԿ-ին ընդդիմադիր կեցվածք ապահովելու հետեւանքով իրենք այդքան քիչ ձայներ ստացան, քանի որ դաշնակցական ընտրազանգվածի մի մասն ընտրեց ԲՀԿ-ին»:

ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստանալու է հինգ մանդատ: Ցուցակի առաջին հինգ հորիզոնականները զբաղեցնում են Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Արտյուշ Շահբազյանը, Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ