News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը չի պատրաստվում պատասխանել Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի որակումներին:

Facebook-ի իր էջում նախարարը գրել է. «Ծանոթացա Սուրեն Զոլյանի ասուլիսին հնչած գոհարներին: Ու թեպետ Զոլյանն «անտանելի է դարձել», չեմ պատրաստվում «բարձրանալ» այդ մակարդակին: Ինչ վերաբերում է իրավական գնահատականներին, դրանց մեկնաբանությունները լրատվամիջոցներին տալիս են մեր նախարարության իրավաբանները»:

Նշենք, որ Սուրեն Զոլյանը այսօր` մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսում Արմեն Աշոտյանին վախկոտ եւ ստախոս էր անվանել, նշել, թե նախարարը ռեկտորին պատկերացնում է որպես պահակ, ինչը սերժանտի մտածելակերպ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ