News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ձերբակալել են 11 մարդու` արմատական բնույթի նյութեր տարածելու համար, որտեղ դատապարտում են «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթի Բաքվում անցկացումը:

APA-ի փոխանցմամբ, ձերբակալվածներից մեկը` Ալի Ալիեւը տեղի «Իսլամ» անվանումով խանութի սեփականատերն է: Սումգայիթի ոստիկանները խուզարկել են այդ խանութը եւ հայտնաբերել «Եվրատեսիլի» անցկացումը դատապարտող, ինչպես նաեւ արմատական իսլամ քարոզող, կարգախոսներ ու դիմումներ պարունակող խտասկավառակներ:

Նման խտասկավառակներ եւ թռուցիկներ ավելի վաղ հայտնաբերվել էին Բաքվի եւ Սումգայիթի մի շարք շենքերի մուտքերում: Այդ դիսկերում 20 րոպեանոց ֆիլմ է մահմեդական նահատակների մասին: Ենթադրվում է, որ դրանք պատրաստվել են Իրանում:

Նշենք, որ «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթի բացումը կայացել է մայիսի 19-ին` Բաքվում: Մրցույթը տեղի կունենա մայիսի 22-26-ին: Ավելի վաղ մրցույթի մասնակիցների հասցեին սպառնալիքներով հանդես էին եկել կրոնական իսլամիստները:

Ապրիլին իլամական կայքերից մեկում հայտարարություն էր տարածվել, որ «Եվրատեսիլի» մասնակիցների դեմ հարձակումներ են կազմակերպվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ