News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Վան քաղաքում 2011-ի հոկտեմբերի 23-ի ուժգին երկրաշարժը ազդել է նաեւ Վանա կատուների հոգեկան աշխարհի վրա։ Կատուները պարբերաբար ինքնասպանության փորձեր են իրականացնում։ Այս մասին, թուրքական Haberturk-ի փոխանցմամբ, հայտնել է Վանի Հարյուրամյա համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի դասախոս, պրոֆ. Աբուզեր Թաշը։

Վանում մոտ մեկ շաբաթ առաջ շենքերից մեկի 5-րդ հարկից ցած էր նետվել Փամուք անունով 3-ամյա մի Վանա կատու։ Կատվին տեղափոխել են անասնաբուժական հիվանդանոց, որտեղ հայտնի է դարձել, որ կոտրվել է կատվի ոտքը։

«Վանը ցնցած երկրաշարժերից հետո մեծ թվով կատուներ իրենց նետում են բարձրություններից՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ։ Հնարավոր է, որ երկրաշարժի հետեւանքով կատուների մոտ հոգեկան խանգարումներ են առաջացել։ Կատուները փակ տարածքներում երկար ժամանակ մնալով՝ անհանգստանում են, որից ազատվելու համար իրենց դուրս են նետում»,-ասել է պրոֆեսորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ