News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում այսօր` մայիսի 22-ի գիշերը, հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 5 մարդ, եւս մի քանիսը վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է Սիրիայի հեռուստատեսությունը, «զինված ահաբեկչական խմբավորման» կազմակերպած պայթյունը տեղի է ունեցել սրճարանների թաղամասում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Իր հերթին, ընդդիմադիր աղբյուրները հայտնում են, որ նախորդ գիշերվա ընթացքում Սիրիայի տարբեր շրջաններում եւս մի քանի պայթյուններ են որոտացել: Դրանք լսվել են, մասնավորապես, Համա, Հալեպ, Լաթաքիա եւ Բանիյաս քաղաքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ