News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնն այսօր` մայիսի 22-ին, ԱԳՆ-ում ստորագրել են «ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ԱՄՆ պաշտպանության նախարարության միջեւ սահմանային անվտանգության ոլորտում օժանդակության եւ զանգվածային ոչնչացման զենքերի տարածման կանխարգելման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ» իրականացման համաձայնագիրը:

Համաձայնագիրը նպատակ է հետապնդում կանոնակարգելու Հայաստանի ԱԱԾ-ի եւ ԱՄՆ պաշտպանության նախարարության հետաքրքրությունների շրջանակներում Հայաստանի տարածքով զանգվածային ոչնչացման զենքի եւ հարակից տեխնոլոգիաների եւ նյութերի անօրինական փոխանցումն ու փոխադրումը կանխելու, կասեցնելու, բացահայտելու ու արգելելու համար ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող պարագաների, սարքավորումների, գործիքների մատակարարման, զանգվածային ոչնչացման զենքի բացահայտման եւ առգրավման դեպքերի կապակցությամբ տեղեկատվության փոխանակման, տեխնիկական մասնագետների վերապատրաստման, ինչպես նաեւ տեխնիկական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչներ նշանակելու ու նրանց գործունեության հետ կապված հարաբերություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ