News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնային ժողովի պաշտպանության եւ անվտանգության Դաշնային խորհրդի կոմիտեի պատվիրակության` Հայաստան կատարած այցի ծրագրի շրջանակներում, այսօր` մայիսի 22-ին, հանդիպումներ են կայացել ՀՀ պաշտպանության նախարարությունում:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ռուսական պատվիրակությանն ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտի իրավական ապահովման խնդիրներ, ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102 ռազմակայանի զորամասերի եւ ստորաբաժանումների տեղաբաշխման պայմաններին ու ռազմակայանի կողմից իրականացվող գործունեության առանձնահատկություններին վերաբերվող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ