News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 10
USD
406.28
EUR
415.5
RUB
6.72
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Ատլանտյան պայմանագրի ասոցիացիայում ծրագրերի տնօրեն Ջուզեպպե Բելարդետիի հոդվածը, որը հրապարակվել է «Atlantic Sentinel» կայքում.

Աննշան միջադեպը կարող է հանգեցնել ղարաբաղյան սառեցված հակամարտության բռնկման` սպառնալով Եվրոպա նավթի առաքմանը, Կովկասում եւ Անատոլիայում տարածաշրջանային հավասարակշռության խախտմանը, ինչպես նաեւ ուժեղացնելով Ռուսաստանից ԵՄ կախվածությունը:

Սահմանապահ վեճը կարող է նորից բռնկվել, ինչպես եղավ վերջերս ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուժերի նկատմամբ ենթադրվող ծուղակի պարագայում: Միջադեպը, որը տեղի էր ունեցել հենց Հայաստանում, ոչ թե Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում, դիտվում է  որպես լարվածության սրում:

Ռազմական լուծումը չի բխում երկու երկրների շահերից: Հայաստանն զգում է իր ռազմական թուլությունը եւ հասկանում է, որ Ռուսաստանի օգնության կարիքը կունենա:

Ռազմական հակամարտության գինը կարող է լինել երկու երկրների անկախության հետագա կորուստը, ներառյալ` քաղաքական եւ ռազմական ինքնուրույնությունը: Ադրբեջանը չի ցանկանում, որ Ռուսաստանն ավելի մոտ լինի իր սահմանին եւ երբեք ոչ մի էական գործողություն չի ձեռնարկի առանց Թուրքիայի կանաչ լույսի:

Պատերազմի հետ կապված ծախսերը դրական գործոն չեն լինի տնտեսության եւ պետական բյուջեների համար: Երկու երկրներում էլ, սակայն, հակամարտությունը մարդկանց միավորում է ներկա ղեկավարության շուրջը:

Թուրքիան ավելի շուտ փորձում է հայտարարել կողմերի միջեւ գործարքի մասին` տարածաշրջանում որպես կայունացնող ուժի իր դերն ամարապնդելու համար` ի հակադրություն Եվրոպայի եւ ԱՄՆ-ի: Հայաստանի հետ գործարքում միջնորդությունը կարող է լուծել երկու երկրների միջեւ ազգային վեճը, բայց այն կարող է նաեւ դառնացնել Ադրբեջանին:

Վերջին հաշվով Ռուսաստանը կարող է ավելի շատ ազդել Կովկասի գործերի վրա, եւ Աբխազիայում ու Հարավային Օսիայում ռազմական պահակակետերի տեղակայումից հետո նույն բանը անել վիճելի տարածքներում:

Տվյալ պահին երկու երկրների միջեւ տոտալ պատերազմը պետք է բացառվի, քանի որ Ադրբեջանը ձգտում է անել հնարավորը` պահպանելու իր մշտական եւ կայուն եկամուտը իր զարգացման ծրագրերի եւ ներդրումների համար: Գինը կարող է աճել կարճաժամկետ հառանկարում, սակայն հարվածը կարող է հեշտությամբ մեղմվել:

Հնարավորություններ

Թուրքիան եւ նրա արեւմտյան դաշնակիցները կարող են փորձարկել Ռուսաստանի ինքնավստահությունը իր նախկին հանրապետություններից մեկի նկատմամբ: Ցանկացած դերակատար կարող է Իրանում իրավիճակն ավելի լավ վերահսկել` Կովկասից տեղեկատվական հոսքի օգնությամբ:

Ռիսկեր

Հնարավոր է սահմանափակ իշխանությամբ եւ տնտեսական զարգացման ու ինքնավարության առումով լուրջ խնդիրներ ունեցող նոր պետության ստեղծումը: Թեեւ հակամարտությունը կարող է չբորբոքվել, բռնությունը կստեղծի անհրաժեշտ լարվածություն, որն ի վիճակի է այն հեշտությամբ ձգել կամ կուտակել:

Կախվածություն

Հայաստանում եւ Ադրբեջանում ազգային քաղաքական օրակարգերը եւ քաղաքական էլիտայի ու կուսակցությունների տարբերվող գերակայությունները կարող են ներքին եւ արտաքին հակամարտություն առաջացնել այդ երկրներում:  Թուրքիան կարող է հրաժարվել իր «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունից` հօգուտ առավել նախազգուշականի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ