News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` մայիսի 22-ին, հանդիպել է նույն օրն Արցախ ժամանած Ֆրանսիայի Սենատի մի խումբ անդամների հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, Արցախ-Ֆրանսիա կապերին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը նշել է նման հանդիպումների հաճախակի անցկացման կարեւորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Միաժամանակ նախագահն ընդգծել է Արցախի շահագրգռվածությունը Ֆրանսիայի, մասնավորապես, նրա օրենսդիր մարմնի հետ համագործակցության ընդլայնման մեջ:

Երկուստեք նշվել է այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրերի մշակման կարեւորությունը:

Հանդիպմանը ներկա են եղել փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ