News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մանվել Բադալյանն այս պահի դրությամբ Քաղծառայության խորհրդի նախագահն է եւ հետագա պլանների մասին խոսելը հիմա իմաստ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը` անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե Վիկտոր  Դալլաքյանը առաջիկայում կնշանակվի ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ, իսկ սույն ծառայության գործող նախագահ Մանվել Բադալյանը, ով նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակում 83-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է գրել եւ առաջիկայում դառնալու է Ագրարային համալսարանի ռեկտոր:

«Այս պահի դրությամբ նման բան չկա, Ագրարային համալսարանի ռեկտորը դեռեւս իր աշխատանքային պարտականություններն է իրականացնում եւ գոնե այս պահին առնվազն տեղին չեմ համարում նման խոսակցությունները: Կարող եմ ասել, որ պարոն Բադալյանին նման առաջարկ չի արվել եւ քննարկումներ չեն եղել»,- նշեց մամուլի քարտուղարը:

Ինչ վերաբերում է ինքնաբացարկի դիմում գրելու վերաբերյալ տեղեկություններին, ապա նա չցանկացավ դրանք մեկնաբանելով` խորհուրդ տալով սպասել Հանրապետական կուսակցության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակմանը:

Տարածված տեղեկությունների իսկությունը ճշտելու համար NEWS.am-ը փորձեց կապ հաստատել նաեւ Վիկտոր Դալլաքյանի հետ, բայց մեր զանգերն անպատասխան մնացին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերջերս ՀՀԿ-ին անդամագրված պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որը մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով թիվ 30 ընտրատարածքում պարտություն էր կրել, պաշտոն է ստանալու:

«ՀՀԿ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ Դալլաքյանը, ենթադրվում է, առաջիկայում կնշանակվի ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ: Իսկ սույն ծառայության գործող նախագահ Մենվել Բադալյանը, որը նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակում 83-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է գրել եւ առաջիկայում դառնալու է Ագրարային համալսարանի ռեկտոր: Բանն այն է, որ եկող ամիս սույն բուհի ռեկտոր Արշալույս Թադեւոսյանը, ըստ նույն աղբյուրների, գնալու է թոշակի: Մանվել Բադալյանը ներկայումս այդ բուհի կառավարման խորհրդի նախագահն է»,- գրել է «Հայկական ժամանակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ