News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Մենք բոլորս սպասարկում ենք պետության եւ գյուղացու շահերը եւ իրավունք չունենք նահանջելու նախորդ տարվա ցուցանիշներից»,-ասյ մասին այսօր` մայիսի 23-ին, նշել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` հանրապետության գյուղատնտեսության աջակցության մարզային (ԳԱՄԿ) եւ հանրապետական (ԳԱՀԿ) կենտրոնների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման նպատակը տեղերում գյուղատնտեսության առաջնային կարիքները առավել արդյունավետորեն ուսումնասիրելու եւ սպասարկելու գործելաոճ որդեգրելու անհրաժեշտության քննարկումն էր:

Անդրադառնալով գյուղատնտեսության զարգացման գերակայություններին եւ գյուղացու եկամուտների ավելացմանն ուղղված կառավարական ծրագրերին, նախարարն առաջին հերթին կարեւորել է ԳԱՄԿ-երի դերը մարզերի գյուղատնտեսության մասին համապարփակ տեղեկատվության տիրապետման եւ այն օպերատիվորեն նախարարությանը տրամադրելու հարցերում:

«Գարունը անակնկալներ է մատուցում գյուղացուն: Ձեր մասնագիտական խորհրդատվությամբ դուք նրա կողքին պետք է լինեք, օգնեք նվազագույնի հասցնել բնության պատճառած վնասները»,- նշել է նախարարը, հանձնարարելով ամեն օր նախարարություն ներկայացնել տեղեկատվություն մարզի գյուղատնտեսության անցուդարձի մասին: Այսուհետ ԳԱՄԿ-երի ղեկավարները, նախարարի հանձնարարությամբ, հանդես կգան եռամսյակային, իսկ բերքահավաքի ժամանակ` ամսական, հաշվետվություններով: Մթերման սեզոնին ամենօրյա ամփոփագրեր կներկայացնեն նախարարություն:

Կարեւորվել է նախորդ տարվա մեկի փոխարեն ընթացիկ տարում մայրաքաղաքում նախատեսվող երեք կոլտնտեսային շուկաների կազմակերպման եւ դրանց մարզերի բնակչության մասնակցության ակտիվացումը: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ԳԱՄԿ-երի ղեկավարները պարտավորվել են նախնական տեղեկատվություն ներկայացնել ապագա շուկաներում տեղերի զբաղվածության եւ վաճառքի ենթակա գյուղմթերքի ծավալների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ