News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրացական երկաթուղին օգտագործում է Հայաստանից բեռների տարանցման մենաշնորհը: Այս մասին հայտարարեց Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի  պատվիրակության ղեկավար Միխայիլ Եմելյանովը`  պաստասխանելով NEWS.am-ի հարցին: «Վրացական երկաթուղու շահեկան դիրքը թույլ է տալիս անել դա, եւ մենք պատրաստվում ենք այդ հարցը հետագայում  բարձրացնել ՍԾՏՀ ԽՎ շրջանակներում»,-հայտարարեց նա:

Իր հերթին հայկական պատվիրակության ղեկավար Արեգ Ղուկասյանն ասաց, որ հայկական կողմը վրաց գործընկերների հետ քննարկում են սակագների հարցը:  «Մենք այդ հարցը քննարկում ենք երկկողմ կարգով»,-ավելացրեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ