News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավօսական ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոեւան, այսօր` մայիսի 23-ին, նշանակվել է Հարավային Օսիայի փոխվարչապետի պաշտնում: Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրել է երկրի նախագահ Լեոնիդ Տիբիլովը: Նոր պաշտոնում Ջիոեւան համակարգելու է սոցիալական ոլորտը:

Ալլա Ջիոեւան հայտնի էր դարձել անցած տարի նախագահի պաշտոնում առաջադրվելուց հետո, սակայն նախագահ այդպես էլ չէր դարձել` նրա համար հաղթական արդյուքները չեղյալ հայտարարելու պատճառով: Այս տարի մարտին տեղի ունեցած կրկնակի ընտրությունների ժամանակ նախագահ էր ընտրվել Տիբիլովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ