News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ հայաստանյան քաղաքական շրջանակները երեկ շունչները պահած սպասում էին, թե ինչով կավարտվի Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան նախագահականում տեղի ունեցող հանդիպումը, որն ավելի ուշ շարունակվել է Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ:

«Ամենաանհանգիստը ԲՀԿ-ում էին` հազար ու մի պատճառներով: Նրանց ասվել էր, որ ժամը վեցին պետք է լինել «կանյաչնիում»: Չնայած որոշները պնդում էին, որ այդ հանդիպումը, այն է`  ԲՀԿ քաղխորհրդի նիստը առավել հավանական է այսօր տեղի ունենա` վերջնական դիագնոստիկայով. ԲՀԿ-ն մտնո՞ւմ է կոալիցիա. ինչպե՞ս, քանի՞ պորտֆելով, ո՞վ է դառնում ԱԺ նախագահ: Կղեկավարի՞ Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ն, թե՞ ոչ՝ կախված է նրանից, թե որքան  կլինի նրա իրական ազդեցությունը ԲՀԿ-ի վրա` որոշումներ կայացնելու գործում:

Որպես «առաջին եւ առայժմ վերջին դաս»` նա պետք է կարողանա ԲՀԿ-ից լիկվիդացնել ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ եւ չորրորդ համարներին՝ Վարդան Օսկանյանին եւ Գուրգեն Արսենյանին: Եթե փաստը կայացավ, ուրեմն նա ԱԺ նախագահ է` «հինգ րոպեն պակաս»:

Եթե ոչ, որպես քաղաքական գործիչ, իր «մահվան» համար պետք է մեղադրի բացառապես Գագիկ Ծառուկյանին: Ի դեպ, Ծառուկյանն ուրբաթ օրվանից մի քանի օրով բացակայելու է հանրապետությունից: Թե ուր է մեկնում եւ ինչ նպատակով, հայտնի չէ,- գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ