News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ միջազգային շուկայում ցորենի գնի բարձրացման միտում է նկատվում, քանի որ Ռուսաստանի որոշ տարածքներում երաշտի վտանգ կա: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Եթե միջազգային շուկայում ցորենի գինը բարձրացավ, ապա բնական է, որ մեզ մոտ եւս կբարձրանա: Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում արդեն ահազանգ կա, որ այնտեղ երաշտ է լինելու: Բայց այս պահին ոչ ոք չի կարող միանշանակ ասել` ինչ կլինի»,- ՀՀ քաղաքացիներին գրեթե «աչքալուսանք» է արել փախնախարար Սամվել Գալստանը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ