News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ մեկնած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Սթենֆորդի համալսարանում առաջնորդության մասին դասախոսությամբ է հանդես եկել՝ հիշատակելով Հայաստան կատարած այցի մասին:

Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ Գյուլն ուսանողներին ասել է, թե լավ լիդերը երբեմն պետք է ռիսկային քայլեր անի՝ նշելով, թե իր արած ռիսկային քայլը եղել է Հայաստանի նախագահի հրավերով Հայաստանի մայրաքաղաք  մեկնելը:  

«Վերջին 20 տարում միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող, համատեղ պատմության խնդրում միմյանց հետ վիճելի հարցեր ունեցող երկրների ղեկավարների համար այս հրավերը շատ կարեւոր էր: Ներքաղաքական կյանքում էլ, արտաքին քաղաքականության մեջ էլ կարող էր բավականին ռիսկային հետեւանքներ ունենալ:

Թուրքիայի առաջին նախագահն եմ, ով Հայաստան այց է կատարել: Իմ այս բարյացկամության դիմաց սպասելիքն էր՝ մի քիչ կարգավորվեն երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները: Դեռ հույս ունեմ: Մեր փոխադարձ այցերը դեռ հանդիսանում են խորհրդանիշ՝ հարաբերությունների կարգավորման համար: Ինչքան էլ ռիսկային լիներ, իմ Երեւան կատարած այցը շատ ճիշտ էր»,-նշել է Թուրքիայի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ