Ուկրաինան պետական մակարդակով կնշի հայտնի հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկիի 195-ամյակը: Այս որոշման օգտին երկրի Գերագույն ռադան քվեարկել է մայիսի 22-ին:
Կառավարությանը հանձնարարվել է երկու շաբաթվա ընթացքում հանձնաժողով ստեղծել համապատասխան միջոցառումների կազմակերպման համար, հաղորդում է Analitika.at.ua-ն:
Այդ միջոցառումների շրջանակում տեղի կունենան թեմատիկ ցուցահանդեսներ` նվիրված Այվազովսկիի կյանքին, արվեստին ու գործունեությանը:
«Ուկրպոչտա» պետական ընկերությանը հանձնարարվել է փոստային նամականիշներ թողարկել մեծ ծովանկարչի ծննդյան տարեդարձի առթիվ:
Հովհաննես Այվազովսկին մեծ ծովանկարիչ է, բատալիստ, կոլեկցիոներ, մեկենաս: Նա պատմաբան եւ հոգեւորական Գաբրիել Այվազովսկիի եղբայրն է: