News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրաժարվել է նոր իշխող կոալիցիա կազմել, քանի որ նրան չի արվել այնպիսի առաջարկ, որից նա չկարողանար հրաժարվել եւ այն համապատասխաներ իրենց ակնկալիքներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Միաժամանակ, նա նշել է, որ պահանջների ու առաջարկների մասին իրական ցուցակի մասին գիտեն միայն երկու մարդ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Այս քայլով, ըստ քաղաքագետի, ինտրիգ է առաջանում 2013-ի նախագահական ընտրությունների հետ կապված:

Քաղաքագետը տեսականորեն չբացառեց, որ ԲՀԿ-ն իր թեկնածուն կունենա առաջիկա նախագահական ընտրություններին, միաժամանակ հավելելով, որ, հնարավոր է, որոշ ԲՀԿ-ականներ լքել կուսակցությունը, քանի որ ԲՀԿ-ին անդամագրվելով մտածել են իշխանության մեջ հայտնվել:

«Ակնհայտ է նաեւ, որ իշխանական օղակներում կփոխվի ԲՀԿ-ի հանդեպ վերաբերմունքը: Ինձ օրինակ հետաքրիր է, թե ով է զբաղեցնելու Կոտայքի մարզի ոստիկանապետի կամ նույն մարզի հարկային ծառայության պետի պաշտոնը: Այդպիսի գործընթացներն սկսելու են ազդել քաղաքական կյանքի վրա»,-ասաց Մինասյանը:

Քաղաքագետի փոխանցմամբ, մենք յուրահատուկ վիճակ ենք տեսնելու ներքաղաքական կյանքում, որը միայն դրականորեն կազդի իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների վրա: «Խորհրդարանում մի իրավիճակ կստեղծվի, երբ պատգամավորների մի զգալի մասը չի լինի կոալիցիայի անդամ եւ այդ առումով կարելի է խոսել քաղաքական դաշտում ժողովրդավարական գործընթացների զարգացման եւ բազմակարծության մասին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում ԲՀԿ-ի քաղաքական կեցվածքին, Մինասյանը հիշեցրեց Գագիկ Ծառուկյանի հայտարարության այն մասը, որտեղ վերջինս նշում է, որ ԲՀԿ-ն իր վրա է վերցնելու կառուցողական ընդդիմության դերը:

Անդրադառնալով տեսակետին, թե ԲՀԿ-ն կեղծ ընդդիմություն է լինելու ԱԺ-ում, Մինասյանը հիշեցրեց, որ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ԲՀԿ պայքարն ավելի դաժան էր, քան ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ