News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Այն գործընթացները, որ տեղի են ունենում հայկական ֆինանսական շուկայում, այլ կերպ, քան «խուճապային», անվանել չի կարելի: Դոլարը թանկանում է ոչ թե օրօրի, այլ ժամառժամ: Այսօր` մայիսի 24-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը հասել է 406 դրամի, ընդ որում` նստաշրջանի վերջում դոլարն արդեն առաջարկվում էր 407 դրամով:

Ընդհանուր առմամբ, վաճառվել է 300 հազ. դոլար: Բանկերը բացահայտորեն խուսափում են դոլար վաճառելուց` խորացնելով առանց այն էլ ստեղծված աժիոտաժային իրավիճակը:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 406 դրամ, թեեւ հիմնականում գտնվում է 403-404 դրամի սահմաններում: Դոլարը վաճառվում է 409-410 դրամով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ