News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2012 թ. առաջին եռամսյակում ՀՀ առեւտրային բանկերի ընդհանուր ակտիվները նվազել են 1.4 %-ով (29.6 մլրդ դրամով)  եւ եռամսյակի վերջին կազմել 2 տրլն 37 մլրդ դրամ (մոտ 5 մլրդ դոլար): Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած բանբերում: Եռամսյակի ընթացքում ակտիվների աճ արձանագրվել է 12 բանկում, իսկ նվազում` 9 բանկում:

Ակտիվների կազմում հիմնականում նվազել են ԿԲ-ի նկատմամբ պահանջները, պետական արժեթղթերը, լիզինգի ու ֆակտորինգի ծավալը, կանխիկ դրամական միջոցները, բանկերում թղթակցային հաշիվները:

Տնտեսությանը տրամադրած վարկերի ծավալն ավելացել է 7.5 %-ով (91.0 մլրդ դրամով) եւ 31.03.2012թ. դրությամբ  կազմել 1 տրլն 302 մլրդ դրամ: Դրամային վարկերը կազմել են 472.5 մլրդ դրամ, արտարժութայինը` 829 մլրդ դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ