News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երկար խոսել է ներքաղաքական իրավիճակի եւ ԲՀԿ-ի հետ ունեցած կոնսուլտացիոն հանդիպումների մասին:

«Նիստին ներկա հանրապետականների վկայությամբ` Սերժ Սարգսյանը նեղսրտած եւ խիստ զայրացած է եղել: Նա մի քանի անգամ կրկնել է, որ այժմ իրենք մենակ են մնացել, եւ մեղադրել է կուսակիցներին շատ խոսելու եւ ոչինչ չանելու մեջ:

«Փաստորեն, մարդկանց դժգոհությունները մեզանից արդարացի են, իրավունք ունեն դժգոհելու»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Ի դեպ, ի տարբերություն Գործադիր մարմնի նախորդ նիստի, այս անգամ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ բացարձակ չշփվեց եւ ինչպես արագ մտավ ՀՀԿ-ի շենք, այնպես էլ արագ հեռացավ»,- գրում է «Երկիրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ