News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մինչ քաղաքական թիմերի ներսում թեժ պորտֆելակռիվ է շարունակվում, ՀՀԿ վերնախավում սցենար է մշակվում նախարարություններից մեկը նորից երկու մասի բաժանելու մասով: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը: 

«Խոսքը Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մասին է, որն, ըստ իշխանությունների պատկերացրած տարբերակի, կարելի է հանգիստ երկու առանձին նախարարությունների վերածել: Վերին իշխանությունների համոզմամբ` էներգետիկայի ոլորտը այսահետ էլ ՀՀԿ-ական նախարար Արմեն Մովսիսյանը կարող է բարեհաջող ղեկավարել, քանի որ այդ բնագավառից նա շատ լավ գլուխ է հանում, իսկ ահա բնական պաշարների նախարար կնշանակվի մեկ ուրիշը, իհարկե` պարտադիր ՀՀԿ-ական ծագումով, ով հանքարդյունաբերության ոլորտում անձնական հետաքրքրություններ չի ունենա»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ